Դուք չեք ասում՝ ես ասեմ. 20 366 մարդ է հեռացե...

Երբ ասում եք, որ հերոս հանրային ծառայողները իրենց մասնավոր միլիոնանոց աշխատանքը թողել, եկել են պետական սեկտորում են աշխատում, միանգամից հիշում եմ ձեր կառավարության Տաթևիկ Ռևազյանին, ով դրանով էր հպարտանում, բայց ով այլանդակեց ՀՀ ավիացիան, որ  մինչև հիմա չեք կարողանում իր գցած փոսից հանել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Խոսում եք արտագաղթի անիվը հետ պտտելու մասին: Ինձ կասե՞ք, թե այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանից ՀՀ անձնագիր ունեցող քանի քաղաքացի է մեկնել: Սալդոյի մասին եմ խոսում:

Ասում էիք՝ աշխատատեղեր են ստեղծվել: Խնդրում եմ ասեք այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ-ում կրճատված աշխատատեղերի քանակի մասին, մասնավոր սեկտորում:

Երրորդը, ասում եք՝ ծախսերի արդյունավետություն: Ինչո՞ւ ձեր կառավարությունն այս տարվա բյուջեի մեջ հանկարծ որոշեց 3-րդ հավելվածից հանել միջոցառումների նկարագրությունը՝ դրանով ծրագրային բյուջեն դեգրադացնելով և բերելով ծախսային բյուջեի: Ինձ հետաքրքիր է, դա կառավարության գիտակցված քաղաքականությունն է, թե ոլորտային նախարարություններն այնքան վատ նկարագրություն են բերել, որ դուք ամաչել եք դա այստեղ ներկայացնել», - ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։