Դուք բանակի թիվը անվճար կրճատել եք․ Հայկ Սարգ...

Հավանական թշնամիները գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, դուք դա արեցիք անվճար: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր առաջարկած նախագծին, որը վերաբերում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար գրավիչ պայմաններ ստեղծելուն և դրա արդյունքում քաղաքացիների վճարած հարկերից ավել գումար հավաքվելուն, որը բաշխվելու էր զինծառայողների միջև:

«Մեր հավանական թշնամիները կամ հակառակորդ համարող պետությունները ինչքան գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, իսկ դուք դա արել եք անվճար»,- նշել է նա: