Դուք ասեք՝ ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բե...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմերի միջև տարաձայնություններին և հրապարակային բանավեճին:

«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել՝ միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: 

Դուք ասեք՝ ձեզ ո՞վ է ժամանակին իշխանության բերել, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: 

Մեկ այլ գրառմամբ՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև իրեն իշխանության բերելու մասին խոսակցություններին՝ ընդգծելով, որ ոչ թե իրեն են իշխանության բերել, այլ՝ թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել ժողովրդին:

«Ինձ իշխանության ոչ ոք չի բերել:

2018 թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:

Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: