Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այո՛ և նորից այո՛։
ՄԵԽԱՆԻԶՄԸ առաջարկվա՛ծ է…
Բոլորը պարտավոր են պահել խոսքի կշիռն ու արժեքը։
Այս հայտարարությունից անցել է երկու շաբաթ, ու դեռ սպասում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգի հաստատմանը։
Երևանում 2018թ․-ից մինչ այս պահը ոչ մի քաղաքապետ չի՛ պաշտոնավարել օրենքով սահմանված իր ամբողջ պաշտոնավարման ժամանակահատվածը։
ՔՊ-ն ձախողել է Երևանի կառավարումն ամեն ոլորտում։
Ասե՛լ եք, դե պահե՛ք ԽՈՍՔԻ կշիռը։
«Դուխով» կազմակերպե՛ք արտահերթ ընտրություններ։



