Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել: Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները պետք է թոշակի հույսով ապրեն:
«Այս ամեն ինչը տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, խորացնելու գործելաոճի մեջ․․․ Ի վերջո, օրենք է ընդունվել գույքի բռնագանձման հետ կապված, էդ գործերով կա դատական պրոցես, դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում, ասում է՝ ով ոնց պետք ա ապրի»,- նշել է նա:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է: Տեսակցել եմ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին։ Հայրս սրտի վիրահատություն էր տարել մոտ 20 օր առաջ, դրանից հետո մեկ ամիս նա պետք է լիներ հսկողության տակ։ Այդ ամեն ինչը խախտվել է, սրա հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, մնացած մասով նորմալ է: Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ եղբորս՝ Սեդրակ Քոչարյանին կարող են տեսակցել միայն կինն ու երեխաները»,- նշել է նա։



