Դրսում հակառուս, ներսում՝ ռուսամետ․ «Հրապարակ...

«Հրապարակ»․ թերթը գրում է   ․«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի թիվ մեկ հակառուս Արամ Սարգսյանը, որի քաղաքական գաղափարախոսությունը հիմնված է Ռուսաստանի դեմ, պարզվում է՝ իրական կյանքում ընդունում է, որ Հայաստանը չի կարող պոկվել Ռուսաստանից, քանի որ մեր տնտեսությունն իր բոլոր թելերով կապված է ռուսական շուկայի հետ։ Հայ գործարարներից մեկը, որը վերջերս հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ, մեզ պատմեց, որ մասնավոր զրույցում Զավենիչն ընդունել եւ խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է, քանի որ մեր տնտեսությունը գրեթե ամբողջովին կախված է ռուսական շուկայից։

Ի դեպ, այդ կախվածությունը հատկապես մեծացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, 2-րդ նախագահը, օրինակ, իր վերջին ասուլիսում նշեց, որ 2025-ին ՀՀ խոշոր հարկատուների առաջին տասնյակում 8 կազմակերպություն իրենց բիզնես գործունեությունն իրականացնում են ՌԴ-ի հետ ներկրումների եւ արտահանումների միջոցով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 21․ 02․ 26