Դպրոցներում կանցկացվի «Մշակութային վերջին զան...

ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին:

Նախարարությունից հայտնում են, որ ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ:

Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.

Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր

Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում

Բեմականացումներ

Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ

Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ մինչև մայիսի 29-ը ներառյալ՝ համապատասխան էլ. փոստի հասցեներին՝ ըստ մարզերի։

Յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվեն երկու դպրոցներ՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: «Մշակութային վերջին զանգ» մրցութի արդյունքները կամփոփվեն հունիսին։

ԿԳՄՍ նախարարության շրջաբերականում նաև նշված է, որ Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել պարտադրված դրամահավաքը՝ այդ թվում նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված։ Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-600 հեռախոսահամարին:

Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում: