Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դպրոցականների հետ է հանդիպել։

«Այսօր հանդիպեցի Երևանի թիվ 121 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ։ Դպրոցականների հետ զրուցեցինք տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից մինչև իմ դպրոցական տարիներ: Շնորհակալ եմ հանդիպման առաջարկի համար և միշտ պատրաստ եմ»,- սոցցանցի իր էջում գրել է նա՝ հրապարակելով նաև լուսանկարներ: