Դոնբասում ըմբռնումով էին մոտենում արցախահայու...

Մեր այցը շատ տարողունակ էր․ անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության այցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նշել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա հատկապես ներկայացրել է, թե ինչ պայմաններում է գտնվում Դոնբասի հայ համայնքը, ինչ խնդիրներ և ինչի կարիք ունի։ Նաև ընդգծել է, որ թե՛ հայ համայնքը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց հետ իրենք հանդիպել են, թե՛ ընդհանրապես ԴԺՀ-ի ԼԺՀ-ի ժողովուրդն ըմբռնումով էր մոտենում արցախահայության վերդարձի իրավունքին, ինչի մասին «Մայր Հայաստանը» բարձրաձայնել է դոնբասյան այցի ժամանակ։

Մանուկ Սուքիասյանն ընդգծել է, որ հենց այդպես են դաշնակիցներ փնտրում, ոչ թե դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելով։