Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է 387.92  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.83 դրամ (աճել է 1.73 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.81 դրամ (աճել է 1.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում է 391-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում է 422-426 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.94-4.18 դրամով, վաճառվում է 4.25-4.46 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 416-415 դրամով, վաճառվում է 420 դրամով:

Ռուբլին գնվում է 4.16 դրամով, վաճառվում է 4.23-4.25 դրամով: