Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կազմել է 405.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 408.32 դրամ (աճել է 2.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.66 դրամ (աճել է 3.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ (աճել է 0.05 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 403-405 դրամով, վաճառվում է 413-415 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 398-406 դրամով, վաճառվում է 415-421 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.68-6.47 դրամով, վաճառվում է 6.75-6.99 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 410 դրամով, վաճառվում՝ 414-415 դրամով:

Եվրոն գնվում է 409-410 դրամով, վաճառվում է 414-416 դրամով:

Ռուբլին գնվում է 6.40 դրամով, վաճառվում է 6.53-6.60 դրամով: