Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 5-ին, կազմել է 366.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.87 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.56 դրամ (աճել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.50 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362.5–364.5 դրամով, վաճառվում է 367.5-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 414-418 դրամով, վաճառվում է 425–429.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.94–4.33 դրամով, վաճառվում է 4.54–4.75 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 367 դրամով:

Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 422 դրամով:

Ռուբլին գնվում է 4.28 դրամով, վաճառվում է 4.38 դրամով: