Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լցակայանը փակվ...

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ:

«Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդը, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է նրան պատկանող՝ Արտիմետի Չարենցի փողոցում գտնվող առանձնատան տարածքը: Ստուգման պահին սարքավորումներով կահավորված լիցքակայանում որպես լիցքավորող ներկայացել է մեկ այլ արտիմետցի՝ 45-ամյա տղամարդ:

33-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: