Արարատի մարզի Դիտակ և Ջրաշեն համայնքների բնակիչները փակել են գյուղեր տանող ճանապարհը, պատճառը ծիրանի մթերման ցածր գինն է:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մթերողները սկսել են մթերել 1 կգ-ը սկսած 300 դրամից, իսկ նախորդ տարիներին մթերումը իրականացվում էր առնվազն 1 կգ-ը սկսած 600-ից մինչև 700 դրամ և ծիրանի մթերման ավարտին մթերումը ավարտվում էր 300 դրամով, իսկ այսօր արդեն գյուղացիներին առաջարկում են իրենց բերքը մթերել 200 դրամով: Գյուղացիներ դժգոհում են, որ այս գնի պարագայում անիմաստ է զբաղվել գյուղատնտեսությամբ, քանի որ իրենց եկամուտ չի մնում, իսկ ահա մթերողները ահռելի եկամուտ են ստանում:



