
Մարտի 20-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է ահազանգ, որ գիշերը գողացել են Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 18 դիտահորի կափարիչները:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արմավիրի քաղաքի բնակիչ 23, 28 և 22 տարեկան երեք երիտասարդներ: Մարտի 21-ին նրանցից երկուսը ձերբակալվել են: Փաստերի ճնշման տակ և ոստիկանների բացատրական աշխատանքից հետո նրանք խոստովանել են արարքը:
Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ գողոնն իրացվել է Արմավիր քաղաքում գործող մետաղի ընդունման կետում:
Գողոնը հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: