Դիմակ չկրող իշխանական պատգամավորը հորդորում է...

«Թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ և դա ամենևին էլ պայմանավորված չէ վարչապետի մարզեր այցելություններով: Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը, նաև առողջապահական համակարգն է վերակազմակերպվել այս ընթացքում, այս պահին 20 բուժհաստատություն ներգրավված է բուժօգնության պրոցեսի մեջ, պոլիկլինիկաներն իրենց ամբողջ թափով իրականացնում են իրենց առջև դրված գործառույթները և այստեղ բնակչության զգոնությունը ևս շատ կարևոր է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: