
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սխալ է այն տեսակետը, որ խնդիրը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի անձն է, հայտարարությունը ստորագրել են ՀՀ բանակի հրամանատարական կազմը՝ ԳՇ ղեկավարությունը, ստորաբաժանումների հրամանատարները, այսինքը բանակի ողջ ղեկավարությունը։
Քաղաքական Դիակը փորձում է առաջին պլան բերել ԳՇ պետի անձի խնդիրը, ինչը սխալ պատկեր է ստեղծում։ Հայաստանի Հանրապետության բանակը, քաղաքական կուսակցությունների մեծ մասը, խորհրդարանի երեք ֆրակցիաներից երկուսը պահանջում են Դիակի հրաժարականը։ Դիակին անհնազանդություն է հայտնում հանրապետության ղեկավարը՝ նախագահը։
Մեր երկիրն ունի հեռանկարներ, զարգացման հնարավորություններ, սակայն մինչ այդ մենք պետք է այս անորոշ, անհույս վիճակից դուրս գանք։
Հ․Գ․ Ոչ ոք թող հույս չունենա, որ մենք, այդ թվում նաև ես, կհաշտվենք այն մտքի հետ, որ Դիակը մնալու է Հայաստանի ղեկավար։ Դա չի լինելու»։