
Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանի գլխավորությամբ ԵՄ պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ հակառուսական պատժամիջոցների համաձայնեցման համար:Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը:
«Հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատժամիջոցների 19-րդ փաթեթի շրջանակներում պատրաստում է երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի գործընկեր պետությունների դեմ, որոնք գնում են ռուսական էներգետիկ ռեսուրսներ: Նա չի հստակեցրել, թե Բրյուսելը երբ կավարտի 19-րդ փաթեթի համաձայնեցումը: