Դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հա...

Հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։

Ինչպես տեղեկացնում են ԱԳ նախարարությունից, թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության շրջանակներում Նիդերլանդների թագավորն ընդունել է ՀՀ դեսպանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։