Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախ...

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորեց Մ․ Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։