Դեռ վաղաժամ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջ...

Ռուսաստանը ողջունում է խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և հաստատում ենք մեր տրամադրվածությունը` աջակցություն ցուցաբերել  բանակցային գործընթացին», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ դեռ վաղաժամ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին: