Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը շարու...

Ավարտվեցին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները: 

Չնայած այն հանգամանքին, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հավաքեց պատկառելի թվով ձայներ՝ մենք չկարողացանք հաղթահարել անցողիկության շեմը:  Այս մասին հայտարարություն է տարածել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Միով բանիվ, ես շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն մեր ընտրողներից, այլ ողջ Գյումրից՝ ավանդույթներով ու կոլորիտով հարուստ այս քաղաքից: 

Արժանապատիվ Գյումրին մերժեց կեղծիքի ու հայրենիքի գողերի կուսակցությանը՝ ճանապարհ բացելով երկրում որակական փոփոխությունների համար: 

Եթե սրան հավելենք նաև Փարաքարի ընտրությունների համոզիչ արդյունքները, ապա կարող ենք վստահ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է: 

Սրտանց շնորհավորում եմ Գյումրիի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցություններին. նրանց վրա դրված է արժանապատիվ գյումրեցիների տրամադրությունները կյանքի կոչելու առաքելությունը: 

Վստահ եմ, որ ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում: 

Սա է եղել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնական առաքելությունն այս ընտրություններում և վստահ եմ՝ օրեր անց պատեհություն կունենամ արձանագրել, որ ընդդիմադիր կոնսոլիդացված ջանքերը պսակվել են հաջողությամբ: 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը շարունակելու է իր ինստիտուցիոնալ զարգացման քաղաքականությունը՝ վստահ համոզումով, որ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր են որակական փոփոխություններ»,- ասված է հայտարարության մեջ: