Դեկտեմբերին ԱՄՆ ցամաքային զորքերում զինվորագր...

Մինչեւ 2024թ. դեկտեմբեր ամեն օր մոտ 350 մարդ զինվորագրվել է ԱՄՆ բանակին։ Սա վերջին 15 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակն է, չորեքշաբթի Սպիտակ տանը հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մինչ շարունակելը՝ ցանկանում եմ մի շատ լավ նորություն հայտնել զինված ուժերի մասին։ Տարիներ շարունակ անձնակազմի աննախադեպ կրճատումներից հետո, չորս տարի անց, որոնց ընթացքում մենք ամեն ամիս չենք կատարել հավաքագրման պլանային ցուցանիշները, հենց նոր հայտարարվեց, որ ԱՄՆ բանակը դեկտեմբերին կատարել է վերջին 15 տարիների լավագույն զինվորագրումը։ Ամեն օր մոտ 350 նոր զինվոր անցել է ծառայության, որպեսզի պաշտպանի մեր երկիրը»,- ասել է նա։ «Մենք հարցրինք, թե ինչու է դա տեղի ունենում հիմա, եւ նրանք պատասխանեցին, որ մեր երկրում այժմ այնպիսի ոգի կա, որը նրանք երկար-երկար տարիներ չեն տեսել: Եվ ես համաձայն եմ սրան»,- եզրափակել է Թրամփը։ ԱՄՆ Զինված ուժերը թվաքանակով մտնում են աշխարհում ամենամեծերի շարքը։ Նրանց թվաքանակը հասնում է մոտ 1,3 մլն մարդու։ Վիետնամի պատերազմից հետո ԱՄՆ ԶՈւ համալրումը կատարվում է կամավոր հիմքով. 2024թ. ծառայության է անցել 225 հազար մարդ։