Դեկտեմբերի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերվել է...

Դեկտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4,001 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 708, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 169, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 319 և 1340 այլ իրավախախտումներ։

142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 255-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 47-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 157-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 87 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13805 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 284 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 241, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 726 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, չամրակապված վարելու՝ 3,169, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 286, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 535, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 54, արագության գերազանցման՝ 1,325 և 4251 այլ իրավախախտումներ։ 418 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1361-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 552-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 233-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ։