«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի ասուլիսը նվիրված էր Սամվել Բաբայանի հայտարարություններին և, իհարկե, երկրում տիրող վիճակին, ընդդիմության և ոստիկանության գործողություններին։
«Հիմնական թեման Սամվել Բաբայանի հարցազրույցն է «զոհված ազատամարտիկ», լրագրող Սուրեն Սարգսյանին, իր կլիչկան դա է, հիշում եք՝ մի ժամանակ աջ, ձախ պատմում էր, որ ինքը զոհվել է, հետո մի քանի օր անց հայտնվել է, երեկ իմացա, որ կռվել է անմիջապես Սամվել Բաբայանի հրամանատարության տակ։ Պատկերացնո՞ւմ եք, հետաքրքիր է՝ որտեղ է կռվել զոհված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։ Հետաքրքիր է, որովհետև նման ստեր շատ կան, դրանց մեջ երբեմն նրանք խճճվում են, էդ ստերի համար ինքը ժամանակին լավ ծեծ է կերել, ինձ թվում է, որ նորից ծեծը հասունանում է»,- որպես նախաբան՝ նկատեց Գառնիկ Իսագուլյանը։
Նա հետադարձ հայացք գցելով Արցախի առաջին կառավարության նիստին՝ հիշեց, որ Քոչարյանն առաջարկել էր Բաբայանին նշանակել մի քանի օրով, մինչև որ մի համապատասխան մարդ կճարվեր։ «Իհարկե, ինքը թերագնահատեց Իժոյին, քանի որ երբ նրա ձեռքն իշխանություն կամ փող ես տալիս, ընթացքում փորձում է անել ամեն ինչ։ Դե լավ, սա՝ մի կողմ»,- ասաց Իսագուլյանը։
Նրա խոսքով՝ «առավոտյան բոլորս արթնացանք, և պարզվեց, որ աշխարհի մեծագույն ստախոսը՝ Նիկոլ Փաշինյանը, սարսափելի անբարոյական մարդ է»։



