Դավիթը գիտակցությունը կորցնում է կոմպլեքս հիվ...

Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, գիտակցության կորուստ էր ունեցել, տեղափոխվեց «Աբովյան» ԲԿ, բայց քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի և, ինչպես մայրն էր ասել, 9 օրականից բուժվել էր այս բուժկենտրոնում, «Աբովյան» ԲԿ–ում մի դեղը հակասում էր մյուս դեղին, մի ներարկումը մյուս ներարկմանը, ամբողջ ընթացքում մայրը զանգահարում էր բուժող բժշկին, և հարցնում էր՝ այսինչ դեղը այսինչ դեղի հետ կարելի է, թե՞ չի կարելի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, «Նաիրի» ԲԿ–ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ հավելելով, որ դրանից հետո որոշում մկայացվեց, որ Դավիթին տեղափոխեն «Նաիրի» ԲԿ։

«Բան նաև այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ «Աբովյան» ԲԿ–ն պատրաստ էր ամեն ինչ անել, բայց քանի որ իր վիճակն այնպիսին է, որ բուժումը կոմպլեքս է, այսպիսի որոշում կայացվեց»,–ասաց նա՝ խնդրելով լրագրողներին գոնե առժամանակ դադարեցնել նկարահանումները։

Նշենք, որ այսօր առավոտյան Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ–ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ. «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,-ասել էր  ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։