Դավիթաշենի կամրջի տակ 15-17 տարեկան տղայի դի...

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Դեպքի վայր ժամանակ իրավապահները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝  անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի ու հիմա փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել ավտոմեքենային:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։