Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը այցելեցին Եռաբլուր՝ հարգանք մատուցելու Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին ու ազատամարտիկներին։ Դավիթ Տոնոյանը առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ չէր այցելել պանթեոն, քանի որ նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից։



