Դավիթ Տոնոյանի հայտարարությունը բալանսավորում...

Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ վարչապետի գլխավորությամբ ՀՀ ղեկավար կազմի Եռաբլուր կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի  հետևյալ հայտարությանը. «Ես վերաձևակերպել եմ տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքն»

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»-ասել է վարչապետը:

Այս մասին Politik.am-ը զրուցեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովի հետ, ով ասաց, որ հայտարարությունը իրականության մեջ նորույթ չէ, և միանշանակ հասկանալի է, որ այն համաձայնեցված է եղել երկրի ղեկավարության հետ.

«Տեսնում ենք, որ իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացին որոշակի ռեստարտ է տրվել, և Հայաստանը այդ պրոցեսում կիրառում է որոշակի մարտավարություն: Այսինքն` մինչ ընթանում է բանակցային գործընթացը, վստահության հետ կապված որոշակի գործողություններ են իրականացվում, սահմանագծում փոքր-ինչ նվազել է լարվածություը, միևնույն ժամանակ պահպանվել է այն օրակարգը, որը կար նաև նախկին իշխանությունների ժամանակ:

Այդ բավականին կոշտ հայտարարությունները մի կողմից մեսիջ են  մեր ներքին դաշտում` ընդգծելու, որ զիջումներ տեղի չեն ունենա, մյուս կողմից բալանսավորում են բանակցային գործընթացում Հայաստանի մասնակցությունը: Այս հայտարարությունը նոր ձևակերպված և փոքր-ինչ ավելի կոշտ էր, սակայն միանշանակ ինտեգրված էր Ալիևի հետ հանդիպմանը, այսինքն` տեղի ունեցավ երկու երկրների ղեկավարների առաջին լուրջ հանդիպումը, որը միաժամանակ բալանսավորվեց նախարարի կողմից հնչեցված այդ կոշտ հայտարարությամբ»: 

Աննա Հովհաննիսյան

Ինչ վերաբերում է հայտարարության խնդրահարույց լինելուն, մեկնաբանը պատասխանեց, որ սրանով մենք կարող ենք միջազգային ճնշման ենթարկվենք, կամ այն կարող է լարվածության մեծացման համար կատալիզատոր դառնալ: Սակայն դա այս պահին այնքան ակտուալ չէ:

«Այդպես կլիներ, եթե մենք միաժամանակ պայթեցնեինք բանակցային գործընթացը: Հայաստանը մի կողմից ակտիվ ինտեգրվել է բանակցային գործընթացին, մյուս կողմից նման հայտարաություններ են արվում: Ադրբեջանական կողմն էլ քիչ հավանական է, որ այս պահին լարվածության կդիմի, քանի որ նրանք էլ դեռ հստակ չեն պատկերացնում, թե բանակցային այս գործընթացից ինչ կարելի է ստանալ: Մինչև հասկանալին չլինի` դա փակուղի է, թե կարող են զիջումներ ակնկալել Հայաստանից, նրանք լարվածություն չեն ստեղծի»:

Աննա Հովհաննիսյան