Դավիթ Սանասարյանի պատասխանը Արսեն Թորոսյանին․...

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Առողջապահության փոխնախարարներից մեկին։ Ավելի ուշ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ ձերբակալվածը նախարարի տեղակալներից Արսեն Դավթյանն է։

Այսօր արդեն «Հրապարակ» օրաթերթը գրեց, որ խոսքը վերաբերել է առողջապահության պետպատվերի գումարների վերաբաշխմանը, ինչով զբաղվել է նշված փոխնախարարը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ այս հարցում ԱԱԾ-ին օգնել է ՊՎԾ-ն։ Այստեղ ոչ այնքան նպատակը պետական միջոցների ծախսման պրոցեսի վերահսկողությունն է եղել, այլ պատասխան հարված Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանից։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արսեն Թորոսյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ն ձերբակալեց ՊՎԾ վարչության պետերից մեկին։ Տեղեկություններ շրջանառվեցին, որ ԱԱԾ-ն ցանկացել է ձերբակալել նաև Դավիթ Սանասարյանին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել անել դա։