Դավիթ Մանուկյանը ազատվել է ՊԲ հրամանատարի առա...

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է Պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: