Դավիթ Խաժակյանը իր մտահոգություններն է հայտնո...

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով իր մտահոգությունները քաղաքապետարանում նախատեսվող կրճատումների վերաբերյալ:

Նա նշել է, որ քաղաքապետը նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները, ինչի արդյունքում այդ կարևորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի: Որևէ այլ վարչության պետի տեղակալի հաստիք այս փոփոխություններով չի նախատեսվում կրճատել, գրել է նա:

Խաժակյանը կոչ է արել քաղաքապետին և վերջինիս տեղակալ Հայկ Սարգսյանին վերանայել այդ որոշումը մինչև ավագանու արտահերթ նիստը: