Դավաճանը պոզով-պոչով, սմբակավոր, անատամ կարիք...

Սկսում ենք հոդվածների շարք, որով կպատկերացնենք, թե ի՞նչ և ինչպե՞ս կգրեր այս օրերի իրադարձությունների մասին Նիկոլ Փաշինյանը, եթե շարունակեր գործել, որպես «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր։

(Ն. Փաշինյանի հոդվածը «Հայկական Ժամանակ» օրաթերթում 5 դեկտեմբեր 2020, ֆուտուրիստական)

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ումարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանցհիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»

Դավաճանը պոզով-պոչով, սմբակավոր, անատամ կարիքավոր, փնթի հարբեցող չէ: Դավաճանը մեզ պես, միս ու արյուն ունի, մեզ պես հայ է ում ազգանունն էլ յան-ով է վերջանում: Դավաճանը առավոտ շուտ արթնանում է, լվացվում, նախաճաշում, համբուրում սիրասուն կնոջն ու երեխաներին ու գնում աշխատանքի: Դավաճաններ կան, որ հենց այսօր երևի թե գնացել են իրենց աշխատավայր, որը ազգային ժողովն է: Այս դավաճանների մեծամասնությանը մենք ենք ձեզ հետ ընտրել, մենք ենք ձեզ հետ միասին դավաճան լինելու քվե տվել, երբ երկուս ու կես տարի առաջ միամտորեն վստահել ենք սիրո և հանդուրժողականության թավշյա հեղափոխությանը:

Ձեզ և ինձ` Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուս` Նիկոլ Փաշինյանին դավաճանել են Իմ քայլը խմբակցության բոլոր, անխտիր բոլոր պատգամավորները:

Դավաճանել են, երբ անցյալից ազատվելու խոստում են տվել ու առանց ապագայի հստակ ծրագրի վերցրել են իշխանությունը: Դավաճանել են, երբ երկուս ու կես տարի շարունակ Ազգային Ժողովի` հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնից թելադրել են կեղծ օրակարգ: Դավաճանել են, երբ գործով զբաղվելու փոխարեն մտմտացել են փոխել ազգային օրհներգը: Դավաճանել են, երբ կասկածի տակ են դրել Հայ Առաքելական Եկեղեցու պատմության նպատակահարմարությունը դպրոցական պարտադիր ծրագրում: Դավաճանել են, երբ գործով զբաղվելու փոխարեն իրենց տկարամիտ ու մանրախնդիր առաջնորդի քմահաճության համար երկրի զարգացման թիվ մեկ խոչընդոտ են հռչակել Սահմանադրական Դատարանի Նախագահի ով լինել չլինելը: Դավաճանել են, երբ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանների ժամանակ իրենց առաջնորդի ցուցումով ծղրտացել են իրենց հարմար հարցեր: Դավաճանել են, երբօրենքից դուրս պարգևավճարներ են ստացել: Դավաճանել են, երբ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու փոխարեն, ըստ օդում կախված լուրերի կանեփ ծխած քաշեն եկել փաբերում մեծամտորեն փիլիսոփայելով ժողովրդավարության, ինքնիշխանության ու իրենց առաջնորդի տիեզերական իմաստության ու Սոկրատյան հանգստության մասին:

Դավաճանել են:

Ու հիմա, ես ոչ որպես Հայկական Ժամանակ օրաթերթի խմբագիր, այլ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյան, հարց եմ տալիս Իմ Քայլը խմբակցության բոլոր պատգամավորներին: (Այս հոդվածը նամակի տեսքովուղղելու եմ այդ խմբակցության բոլոր պատգամավորներին, օրենքով սահմանված կարգով սպասելով պատասխանին):

Հարց 1-ին

Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք Քարվաճառից և այլ` առանց կրակոց հանձնված տարածքներից տեղահանման վիդեո և ֆոտո կադրերը:

Հարց 2-րդ

Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք Եռաբլուրի գերեզմանատան թարմ հողաթմբերը:

Հարց 3-րդ

Ի՞նչ էք զգում, երբ տեսնում եք, կամ հանդիպում եք անհետ կորածների և գերիների հարազատներին:

Հարց 4-րդ

Շարունակում եք արդյոք անվերապահորեն վստահել և սատարել ձեր առաջնորդին:

Հարց 5-րդ

Երբ եք ռադներդ քաշելու ձեր ապաշնորհ, ամբարտավան, ձախողակ թայֆայով, որ մենքու մեր երեխաները ապրենք ազատ, անկախ, հպարտ ու երջանիկ Հայաստանում:

Եվ խնդրում եմ, նորից կարդացեք Հրանտ Մաթևոսյանի վերևում մեջբերված խոսքերը, և դուք գոնե ձեր համար, ձեր ներսում պատասխանեք հարցին թե ով եք դուք, մարդ, թե անասուն: