Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 14։00-ին՝ Աջափնյակի նստավայրում։ Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:
Օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։