Դատավորների մարդու իրավունքները ոտնահարվում ե...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգը ահազանգում է, որ բոլոր դատավորների՝ հատկապես հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատասենյակում գաղտնի տեսախցիկներ կան դրված՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Այսինքն՝ դատավորները ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունեն. սա մարդու իրավունքների ոտնահարում է։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների աշխատանքը, փաստացի, ներքին դիտման տակ է։

Դատական համակարգի ահազանգի վերաբերյալ տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ դատարանի կողմից, մասնավորապես՝ հակակոռուպցիոն դատարանից, նմանատիպ որեւէ հարց չի բարձրացվել Բարձրագույն դատական խորհրդին։ Այսինքն՝ տեղյակ չեն, հետեւաբար չեն էլ հետաքրքրվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: