ՀՀ արդարադատության նախարարությունը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքից։
ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։ Միջնորդության քննությունը նախատեսված է սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել։



