Դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել ու պահու...

Դեռևս ժամը 20:00-ին պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։

Վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել` երբ կկայանա որոշման հարցով հրապարակման դատական հետաձգված նիստը։

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով, պարզվում է, 19:30-ի կողմերը դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի մոտ։

Նրանից պահանջվում է իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան:

Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան փաստորեն պահում են պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։

Ամբողջական այստեղ