Դատավոր Կարինե Պետրոսյանը կարգապահական պատասխ...

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ ապրիլի 5-ին, մերժել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։ 

Բեքմեզյանը հայտնեց, որ ԲԴԽ-ի 4 դատավոր-անդամները դեմ են քվեարկել ներկայացրած միջնորդությանը։

Նա ասաց, որ 3 անդամներն ունեն նաեւ հատուկ կարծիք կայացրած որոշման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ վարույթ է հարուցվել դատավոր Պետրոսյանի նկատմամբ, քանի որ, ըստ նախարար Բադասյանի, առկա են կոպիտ անփութությամբ կատարված դատավորի վարքագծի կանոնների խախտումների առերեւույթ հատկանիշներ: