Դատարանը Թրամփի վարչակազմին երկու օր է տվել ա...

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին երկու օրից էլ քիչ ժամանակ է տվել օտարերկրյա պետություններին օգնության տրամադրումը վերսկսելու համար։  Այս մասին հաղորդում է The Associated Press-ը (AP)։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ դատավորը որոշել է, որ վարչակազմը «ոչ մի նշան չի ցուցաբերել», որ մտադիր է կատարել դատարանի նախորդ որոշումը՝ երկու շաբաթվա ընթացքում ֆինանսավորման սառեցումը մեղմելու վերաբերյալ: 

Դատական հայցը հարուցվել էր մի խումբ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով բաշխվող օտարերկրյա օգնության տրամադրումը դադարեցնելու պաճառով։ Փետրվարի 13-ին դատավորը կարգադրել էր, որ ֆինանսավորման թեկուզև մի մասը գոնե ժամանակավորապես վերականգնվի, սակայն USAID-ի աշխատակիցների և մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների խոսքով՝ այդ ժամանակից ի վեր ոչ մի վճարում չի ստացվել:

AP-ն նշում է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Վաշինգտոնի վարչակազմն անտեսում է դատարանի որոշումները։ Ավելի վաղ Ռոդ Այլենդի շրջանային դատարանը պարզել էր, որ Թրամփի թիմը չի ապասառեցնել ԱՄՆ-ում ​​ֆինանսական օգնության մի շարք պետական ծրագրեր՝ չնայած ավելի վաղ կայացված համապատասխան դատական որոշմանը։

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել էր անհապաղ 90 օրով դադարեցնել օտարերկրյա օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը: Փետրվարի 4-ին Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը լայնածավալ բացառություններ է արել ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա օգնության դադարեցման ռեժիմից: Նա պարզաբանել է, որ այդ ծրագրերի զգալի մասն արդեն վերսկսվել է: