Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման վերաբերյալ դատական նիստը:
Նշենք, որ նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը գրել էր, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին եւ ներկայացնելու է դատական նիստի հետաձգման միջնորդություն: Այնուհետեւ նա հայտնել է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը հրաժարվել է հետաձգել դատական նիստը:



