Դատարանը պետք է հայցը մերժի՝ վաղեմության ժամկ...

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում  ընթանում էր՝ «Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ»-ի և Դավիթ Սարգսյանի» գործով դատական նիստը:  Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց. « Մեր կողմից ներկայացվեց միջնորդություն, որպեսզի կիրառվի հայցային վաղեմություն և հայցը մերժվի՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, և  քանի որ տեղի է ունեցել հայցի առարկայի փոփոխություն, այսինքն՝ փոխարինվել են նոր հայցի առարկայով, տվյալ դեպքում օրենսդիրը սահմանել է նմանատիպ պահանջների համար մեկամսյա ժամկետ և դա արդեն իսկ լրացած է»,-ասաց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում: