
Ղրղզստանի Պերվոմայսկի շրջանի դատարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղավոր է ճանաչել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին կալանքից ազատելու մեջ, բայց պատիժ չի նշանակել գործի վաղեմության ժամկետի պատճառով։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը։
«Բատուկաևի վերաբերյալ արդեն դատավճիռ է կայացվել: Աթամբաևին մեղավոր են ճանաչել առանց պատիժ նշանակելու՝ վաղեմության ժամկետի պատճառով», - ասել է նա:
Աթամբաևը դատական նիստին ներկա չի գտնվել։
Նա Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2011-2017 թվականներին, որից առաջ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։