ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ այսօր որոշում կայացրեց մերժել «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։
Դատարանի փաստարկները, թե ազատության մեջ գտնվելով Ղազարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, պաշտպանը որակեց որպես վերացական բացատրություն:



