Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմա...

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավի դիմաց փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկեր չվճարելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: