«Դատարանը ավանդական որոշումը կայացրեց»,-հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբանը։ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը այսօր որոշեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը, և Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։



