Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի երեկ ձերբակալված Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի բողոքը ձերբակալության որոշման դեմ։ Նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Բաբայանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին։



