Այսօր՝ 13:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրի բակում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, քննարկվելու է կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նիստին կմասնակցի Ռոբերտ Քոչարյանը:
Բակում շարունակվում են բողոքի ակցիաները՝ հանուն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի:



