«Ինչքան էլ մեծ լինի տարբերությունը իմ և մյուս դատավորների միջև, միևնույն է, դա լուծելի խնդիր է»: Այս մասին այսօր՝ խորհդրանում, պատգամավորների հետ հարց ու պատասխանի հետ ժամանակ ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը:
Պատասխանելով Տաթևիկ Հայրապետյանի այն հարցին, թե արդյոք նա անձնապես զգում է արժեհակարգային լուրջ տարբերություն այն իրավիճակի հետ որ այսօր առկա է Սահմանադրական դատարանում, Գրիգորյանը պատասխանեց.
«Տարբերություն իհարկե կա, բայց կարծում եմ, որ ինչքան էլ մեծ լինի տարբերությունը իմ և մյուս դատավորների միջև դա լուծելի խնդիր է: Ես սա չեմ ասում դրական կամ բացասական իմաստով: Այսօր այս դահլիճում չեմ ցանկանում քննադատություն հնչեցնել դատարանի հասցեին նախ որովհետև դա անպատասխան է լինելու, և հետո, այս պահին դա անպտուղ եմ համարում: Դատարանի այն մոդելը, որը ես ներկայցրի, կարծում եմ ապագայում իրականություն է դառնալու: Եվ այս պառլամենտն է լինելու, որ ընտրելու է այդ դատավորներին: Եթե կիսում եք իմ պատկերացումները դատարանի ապագայի վերաբերյալ, պիտի ուշադրություն դարձնեք նրան, որ օրենսդրի ազդեցությունը հսկայական է լինելու օրենքների փոփոխության հարցում, թեկնածուների ընտրութան հարցում, բավարար շրջահայացություն դրսևերելու և նրանց ըստ մասնագիտական բազմազանության ընտրելու ինչպես նաև ըստ տարբեր իրավաբանական համայնքների ներկայացվածության ընտրելու հարցում»,-նշեց Գրիգորյանը:



