Դատարան է ներկայացվել Լևոն Քոչարյանի կալանքի...

Մանրամասներ մի գործից, որ պայթեց հանուն Արցախի կազմակերպված փողոցային ակցիաների օրերին: Քննչական կոմիտեն երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Միջնորդությունը նորից մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին:

Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմն արդեն մի անգամ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել այդ դատավորին՝ քաղաքականացված լինելու, հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ակնհայտ բացասական վերաբերմունք արտահայտելու հիմնավորմամբ: