Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Դա...

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնումեն դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

12 անշարժ գույք.

3 շարժական գույք.

723 միլիոն դրամ: